Գրանցում
register
Մեր հովանավորները
SPONSOR 1
Մրցատարածություններ
distance

ԵՐԵՎԱՆԻ ԿԻՍԱՄԱՐԱԹՈՆ

Այս տարի հոկտեմբերին Հայաստանում արդեն երրորդ տարին է ինչ կանցկացվի ամենագունեղ և տոնական միջոցառումը՝ Երևանի կիսամարաթոնը:Վազքուղին կանցնի մայրաքաղաքի կենտրոնի գեղատեսիլ վայրերով: Երևանի կիսամարաթոնը վերածվել է միջազգային միջոցառման, որն այս տարի նույնպես կներգրավի մեծ քանակությամբ մասնակիցների Հայաստանից և այլ երկրներից: Հոկտեմբերը Երևանի ամենագեղեցիկ ամիսներից է, քանի որ ներառում է քաղաքի տարեդարձն ու աչքի է ընկնում հաճելի եղանակով:

Կիսամարաթոնին կարող են մասնակցել վազքի բոլոր սիրահարները՝ սկսնակներն ու պրոֆեսիոնալները, մեծերն ու երեխաները: Մրցատարածությունները մշակված են՝ հաշվի առնելով այդ բոլոր առանձնահատկությունները. 1 կմ՝ երեխաների համար, 10 կմ՝ սկսնակների և 21.1 կմ ավելի փորձառու մարզիկների համար:

Վազքը կազմակերպվում է բարձր պրոֆեսիոնալ մակարդակով, ժամանակաչափը կատարվում է MYLAPS գերճշգրիտ համակարգով, որը թույլ է տալիս ապահովել աշխատանքի բացարձակ հուսալիություն և արդյունքների ճշգրտություն: Երևանի կիսամարաթոնը հավաստագրված է Մարաթոնների միջազգային ասոցիացիայի կողմից, որն էլ ապահովում է վազքուղու համապատասխանությունը AIMS միջազգային չափանիշներին: Միացեք վազքին և անցկացրեք տարվա ամենավառ միջոցառումը մեզ հետ: