Առաձգականություն և ուժ

Ընդհանուր ֆիզիկական պատրաստվածություն

— վազորդների մկանային կազմվածքի համաչափ զարգացմանն ուղղված վարժությունների խումբ է: Վազքի ժամանակ ոտքերի մկաններին հավասար կարևոր դեր են խաղում նաև ողնաշարն ու իրանը պահող որովայնային ճնշամկանը և ուսային գոտու մկանները: Ը.Ֆ.Պ –ը դրական է ազդում վազքի որակի վրա: Բարելավում է կոորդինացիան, մկանների ճկունությունն ու վերջույթների շարժողականությունը: Երկար վազքատարածքներում ապահովում է դիմացկունություն: Դեռևս դպրոցական տարիքից շատերը գիտեն Ը.Ֆ.Պ-ի բազմաթիվ վարժութուններ: Դրանք կարելի է օգտագործել վազքից առաջ որպես նախավարժանք, որն էլ կթեթևացնի ֆիզիկական ծանրաբեռնվածությունն ու կնվազեցնի վնասվածք ստանալու ռիսկը:
Picture14

Ճկունությունը զարգացնող վարժություններ

Երկարատև վազքի ընթացքում կատարվում է որոշակի մկանների կծկում: Այն կարող է հանգեցնել մկանաթելերի կրճատման և ոչ հավասար ձևավորման (նման է չսանրված մազերի): Ֆիզիոթերապևտները մկանների ճկունության վարժությունները օգտագործում են մկանների նախկին երկարությունը վերականգնելու և մկանաթելերի հարթեցման համար: Առանց այս վարժությունների մենք ենթարկվում ենք մկանների անընդհատ կրճատման ռիսկի (ադապտատիվ կրճատում), որն էլ կարող է հանգեցնել մկանը պահող վերջույթի ֆունկցիայի փոփոխության (խանգարման)։ Օրինակ՝ եթե ազդրային կծկվող մկանները (ակտիվ մասնակցում են վազքի պրոցեսին) սեղմվում և կրճատվում են, կարող են հանգեցնել կոնքի իջեցմանը, որն էլ իր հերթին հետ կմղի մեջքի ստորին հատվածն ու շղթայական ռեակցիայի էֆեկտով կխանգարի մեկ այլ ֆունկցիայի: Թեև չենք կարող կատեգորիկ պնդել, որ ճկունության վարժությունները նվազեցնում են վնասվածք ստանալու ռիսկը, կամ բարձրացնում են արտադրողականությունը, այնուամենայնիվ դրանք օգնում են վերականգնել մկանների նախկին երկարությունը վազքի ժամանակ անընդհատ կրճատվելուց հետո: Դրանք օգնում են վազորդներին պահպանել շարժման դիապազոնը վերջույթներում, խոչընդոտում մկանային խմբերի կարկամությունն (սեղմվածություն) ու դիսբալանսը: