Երևան

Մեր արտասահմանյան հյուրերի համար Երևանի մասին կարճ տեղեկատվություն ենք ներկայացնում:Հայաստանի Հանրապետության ամենամեծ քաղաքը, կարևոր տրանսպորտային հանգույցը, երկրի մշակութային և գիտական կենտրոնը մայրաքաղաք Երևանն է: Վերջինիս պատմությունը սկիզբ է առնում մ.թ.ա. 782 թվականից, երբ Ուրարտուի արքա Արգիշտին հիմնեց այստեղ Էրեբունի ամրոցը: Երևանը բազմիցս ավերվել է պատերազմների, երկրաշարժերի և վերակառուցման արդյունքում. ընդամենը մի քանի շինություններ հարյուր տարուց ավելի պատմություն ունեն:Քաղաքը գտնվում է Արարատյան դաշտավայրի հյուսիսարևելյան հատվածում: Քայլելիս հորիզոնում պարբերաբար կարելի է տեսնել Արարատ լեռան ձյունածածկ գագաթները: Կենտրոնը իրենից ներկայացնում է 2.5 կմ տրամագծով թաս՝ շրջապատված բլուրներով: Հասարակական կյանքը և տեսարժան վայրերը կենտրոնացված են օղակի ներսում. դրանց կարելի է հասնել քայլելով: Երևանին ինքնատիպ կոլորիտ և վարդագույն երանգ է հաղորդում տեղական շինարարությունում լայնորեն կիրառվող տուֆ քարը:

e1
e2

Հին Երևանը փոքր քաղաք էր, մոտ 20 000 բնակչությամբ. հին կառույցներից գրեթե ոչ մեկը չի պահպանվել մինչ մեր օրերը: Միայն Երևանի կենտրոնում են մնացել մի քանի այդպիսի շենքեր, որոնք տեղակայված են Աբովյան և Հանրապետության փողոցներում: Այժմյան հատակագիծը, վարդագույն քաղաքի կերպարը ձևավորվել է 1925-1936թթ. ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի ղեկավարության ներքո անցկացվող մասշտաբային վերակառուցման արդյուքում: Նա է մշակել քաղաքի ճառագայթա-օղակաձև հատակագիծը՝ վերամշակելով իր ժամանակ տարածված քաղաք-պարտեզի գաղափարը՝ կենտրոնի շուրջ տարածվող լայն բուլվարային օղակով և դեպի Արարատն ուղղված բնակելի շենքերով: Վերջնականապես ձևավորելով ազգային ոճը հայկական եկեղեցային ճարտարապետության տարրերով՝ Թամանյանը սկսել է ձևավորման մեջ լայնորեն օգտագործել տարբեր երանգների տուֆ՝ բաց-վարդագույնից մինչև սրճագույն, ինչը հատկապես շահեկան է երևում մայրամուտի լուսավորության ներքո:

Երևանի կենտրոնում կան մի քանի զբոսաշրջային կենտրոններ, որտեղ կարելի է անշտապ զբոսնել.– Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի և Կարապի լճի մերձակայքում: Խորհուրդ ենք տալիս աչքի անցկացնել միջոցառումների ցանկը և այցելել օպերա կամ բալետ: – Օպերայի շենքից մինչև Հանրապետության հրապարակ ձգվող Հյուսիսային պողոտայում, որի երկայնքով տեղակայված են ռեստորաններ, սրճարաններ, տարբեր վաճառասրահներ: – Հանրապետության հրապարակում, որը հայտնի է իր երգող շատրվաններով: Այստեղ է գտնվում Հայաստանի պատմության թանգարանը. խորհուրդ ենք տալիս այցելել: Հրապարակի մերձակայքում են գտնվում հասարակական այգիներ՝ Արամի փողոցի երկայնքով, ինչպես նաև հրապարակից ներքև՝ Իտալիայի փողոցում: – Կասկադում՝ իր Գաֆեսճյան արվեստի կենտրոնով: Կարող եք բարձրանալ Կասկադի աստիճաններով (կամ ներսում գտվող շարժասանդուղքով). Ձեր առջև կբացվի հրաշալի տեսարան դեպի քաղաքը և Արարատ լեռը: Կասկադի զբոսավայրում տեղակայված են նաև սրճարաններ, ռեստորաններ:Նշված վայրերից բացի կարելի է պարզապես զբոսնել քաղաքի կենտրոնում:

1284406877-9274
opera_erevan

Հիմնական տեսարժան վայրերն ու թանգարաններն են– Հին ձեռագրերի պահոց Մատենադարանը – Կասկադը և Գաֆեսճյան արվեստի կենտրոնը – Հանրապետության հրապարակը – Հայաստանի Պատմության թանգարանը – Հայաստանի Ազգային պատկերասրահը – Ալ. Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը – Էրեբունի հնագույն քաղաք-ամրոցը – «Վերնիսաժ» բացօթյա տոնավաճառը – Երևանի «Արարատ» կոնյակի գործարանը – Երվանդ Քոչարի թանգարանը – Սերգեյ Փարաջանովի թանգարանը – Հաղթանակի այգին և «Մայր Հայաստան» հուշահամալիրը – Օսմանյան կայսրության կողմից հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանության զոհերի հուշահամալիր Ծիծեռնակաբերդը և Հայոց եղեռնի թանգարան-ինստիտուտը: