Ինչպես տեղ հասնել

Այլ երկրներից Երևան հասնելու ամենահարմար միջոցը ինքնաթիռն է: Զվարթնոց միջազգային օդանավակայանը տարածաշրջանի լավագույններից է և սպասարկում է բազմաթիվ ուղղություններ: Երևան կարելի է հասնել ամենօրյա բազմաթիվ չվերթներից մեկով: Վրաստանից և Իրանից կարելի է հասնել վերգետնյա տրանսպորտով: Զվարթնոց օդանավակայանի չվացուցակը կարելի գտնել այստեղ՝ zvartnots.am
Օդանավակայանից Երևան կարելի է հասնել տաքսիով կամ երթուղային տաքսիով: Ճանապարհը տևում է 20-30 րոպե: Երևանում ամենատարածված տրանսպորտային միջոցներն են տաքսիներն ու երթուղային տաքսիները: Կենտրոնական մասում ցանկացած տեղ կարելի հասնել ոտքով։
Арарат перед взлетом