Կազմակերպիչներ

Երևանում պատմական առաջին կիսամարաթոնի կազմակերպիչն է << Վերադարձ Հայաստան >> հիմնադրամը։ Անմիջական կազմակերպչական թիմում ներառված են պրոֆեսիոնալ և սիրողական մարզիկներ, որոնք ունեն բազմաթիվ վազքերի մասնակցության և կազմակերպման փորձ։Մրցավազքը կազմակերպվում է Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ։Երևանի կիսամարաթոնի կազմակերպիչները վազքի սիրահարներ են: Մեր ցանկությունն է, որ քաղաքը վազքը սիրի մեզ պես: Մենք ուրախ կլինենք, որ ավելի ու ավելի շատ մարդիկ մեզ հետ դուրս գան առավոտյան (միգուցե ցերեկային և երեկոյան) վազքի, հիանան քաղաքի փողոցների, պուրակների, շրջակա բնության գեղեցկությամբ: Վազքը լավ առիթ է լսելու սեփական ներքին ձայնը, հասնելու հոգու և մարմնի ներդաշնակության ու սպորտային նպատակների:Մեր նպատակն է կազմակերպել մի շարք սպորտային միջոցառումներ, որոնք կնպաստեն վազքի և այլ երկար մրցատարածությունների սպորտաձևերի զարգացմանը Հայաստանում, կաջակցեն մարդկանց առողջ ապրելակերպին և սպորտային զբոսաշրջության հոսք կապահովեն։ Ինչպես նաև տարբեր երկրներում ապրող մեր հայրենակիցների համար հայրենիք այցելելու լրացուցիչ առիթ կհանդիսանան։