Կամավորներ

Համաշխարհային սպորտային ոչ մի միջոցառում չի անցկացվում առանց կամավորների մասնակցության: Անգնահատելի է նրանց օգնությունը միջոցառումների ժամանակ: Մենք ծրագրում ենք մրցավազքին ներգրավել մի քանի տասնյակ կամավորների և ըստ այդմ էլ զարգացնել կամավորության մշակույթը Հայաստանում: Կամավորն աշխատում է անհատույց՝ իր ավանդը ներդնելով հասարակական նշանակալի նախագծերում՝ ինչպիսին է Երևանի կիսամարաթոնը: Եթե դու բարյացակամ ես ու պատասխանատու, սիրում ես օգնել մարդականց և վարում ես առողջ ապրելակերպ, լրացրո՛ւ հայտն ու դարձի՛ր կամավոր: Մենք վստահ ենք, որ մասնակցելով միջոցառմանը որպես կամավոր, հաջորդ տարի կմիանաս որպես վազորդ։ Եթե դու զբաղվում ես սպորտով, բայց ինչ-ինչ պատճառներով չես կարող մասնակցել վազքին, միացի՛ր, որպես կամավոր։ Ո՞վ կարող է քեզ նման հասկանալ ժամանակին ցուցաբերված օգնության, մի բաժակ ջրի կամ եզրագծին հանձված վաստակած մեդալի արժեքը: Մրցավազքից հետո յուրաքանչյուր կամավոր կստանա նվեր՝ Երևանի կիսամարաթոնի կամավորի ֆիրմային շապիկ: Կամավոր դառնալու համար պետք է լրացնել հայտը: Հետագա քայլերը քննարկելու համար մենք կկապվենք ձեզ հետ: Երևանի կիսամարաթոնի թիմը շնորհակալություն է հայտնում մեր մրցավազքի կամավորի կոչմանը հավակնող յուրաքանչյուր մասնակցի:
captcha