Հայաստան

Հատուկ մեր օտարերկրյա հյուրերի համար տեղադրում ենք օգտակար տեղեկություններ Հայաստանի մասին:

Կարճ տեղեկատվություն

Հայաստանը գտնվում է Հարավային Կովկասում: Սահմանակից է Վրաստանին, Ադրբեջանին, Իրանին, Թուրքիային: Հայաստանի տարածքը 29 800 քառ. կմ է և գտնվում է ծովի մակարդակից 1800 մ բարձրության վրա: Ամենաբարձր կետը Արագած սարն է (4090 մ), իսկ ամենացածրը՝ Դեբետ գետի ստորին հոսանքի շրջանը (400 մ): Հայաստանի մայրաքաղաքը Երևանն է: Մեծ քաղաքներն են Գյումրին ու Վանաձորը: Ունի 3.2մլն բնակչություն, որից 1.1 մլն ապրում է Երևանում:
Picture9
Picture10

Պրակտիկ տեղեկություններ

Արժույթ և վճարումներ Հայկական դրամ: Դրամի փոխարժեքը կարող եք գտնել ՀԿԲ-ի կայքում: Փոխանակման կետերում կարող եք հայկական դրամով փոխանակել ցանկացած արտարժույթ: Խանութների մեծ մասում կարող եք գնումներ կատարել և ծառայությունների համար վճարել բանկային քարտերով (Visa, MasterCard միջազգային վճարային համակարգեր):Լեզու Հայաստանի պետական լեզուն հայերենն է: Այն ունի եզակի այբուբեն։ Բոլոր ցուցանակներն ու մակագրությունները երկլեզու են՝ անգլերեն և հայերեն: Երևանում կարող եք հանգիստ հաղորդակցվել ռուսերենով և անգլերենով, իսկ Երևանից դուրս անգլերենի իմացությունն ավելի ցածր է:
Տրանսպորտային միջոցներ Երևանում տեղաշարժվելու և հարակից շրջաններ հասնելու համար կարող եք օգտվել տաքսի-ծառայություններից: Դրանք բավականին հասանելի են ու տարածված: Ավելի երկար ուղևորությունների համար հնարավոր է նաև մեքենա վարձակալել կամ պատվիրել զբոսաշրջային ավտոբուս՝ վարորդով:Տեսարժան վայրեր Հայաստանն անվանում են թանգարան բաց երկնքի տակ: Անհնար է թվարկել այն բազմազան գեղեցկությունը, որը կարելի է տեսնել: Մի քանի օրվա ընթացքում դուք կարող եք լինել տարբեր կլիմայական և լանդշաֆտային գոտիներում, տեսնել պատմական բազմաթիվ հուշարձաններ, զմայլվել բնությամբ ու վայելել հայկական խոհանոցը: Ներկայացնենք մի քանի տեսարժան վայր՝ ձեզ ընձեռելով մնացածն ինքնուրույն ուսումնասիրելու հնարավորություն: Երևան Երևանի անշտապ ռիթմով հետիոտնային կենտրոնում կարելի է բավականին հաճելի ժամանակ անցկացնել: Այստեղ կան բազմաթիվ թանգարաններ ու տեսարժան վայրեր: Խորհուրդ ենք տալիս լինել Կասկադում, Գաֆեսճյան արվեստի կենտրոնում, հանգիստ զբոսնել Աբովյան փողոցով, Հյուսիսային պողոտայով, Օպերային թատրոնի շուրջ: Կարող եք այցելել հնագույն ձեռագիր մատյանների թանգարան՝ Մատենադարան, Հայաստանի Պատմության պետական թանգարան, Ազգային պատկերասրահ, Փարաջանովի տուն-թանգարան, Ծիծեռնակաբերդ:Տեսարժան վայրեր Երևանից դուրս Երևանից դուրս կան բազմաթիվ վանքեր ու հնամենի շինություններ:Քաղաքից ոչ հեռու է գտնվում Գեղարդի վանական համալիրը, Գառնու անտիկ տաճարը, Զվարթնոցի տաճարը: Ավելի հեռու ճամփորդություններ կարելի է կատարել 2 ուղղությամբ՝ հյուսիսային ու հարավային: Հյուսիսային կողմում են գտնվում Էջմիածնի Մայր Տաճարը, Սևանա լիճը, Դիլիջան, Վանաձոր և Գյումրի քաղաքները: Ինչպես նաև Հաղպատի, Սանահինի, Հաղարծինի վանքերն ու բազմաթիվ այլ տեսարժան վայրեր: Հարավային հատվածում են գտնվում Խոր Վիրապի վանքն ու Նորավանքը, հայկական գինեգործության կենտրոն Արենի գյուղը, Գորիս և Մեղրի քաղաքները, Տաթևի վանական համալիրն ու դեպի այն ձգվող աշխարհի ամենաերկար ճոպանուղին: