Մրցատարածություններ

Մեկնարկ և ավարտ

Վազքուղին մեկնարկելու և ավարտվելու Է Երևան քաղաքի կենտրոնում՝ Հանրապետության հրապարակում:

Մրցուղի

Մրցույթի վազքուղին անցնում է Երևանի կենտրոնական փողոցներով, Հրազդան գետի կիրճով։ Բոլոր մրցատարածությունների համար մեկնարկը և ավարտը գտնվում է նույն կետում։Մրցույթը ունի 3 մրցատարածություն

1) 1 կմ մանկական վազք։ Հրավիրում ենք 6-ից 12 տարեկան երեխաների։

2) 5 կմ- վազքի նախնական փորձ ունեցող մասնակիցների համար։ Սկսնակ վազորդները նույնպես կարող են պատրաստվել 5 կմ վազքին եթե 1 ամիս հատկացնեն վազքի մարզումներին։ Խորհորդ ենք տալիս օգտվել “Ինչպես պատրաստվել” բաժնի մարզման ծրագրից։ Մրցավազքին կարող են մասնակցել 13 տարեկանից մեծ վազորդները։

3) 10 կմ- վազքի փորձ ունեցող մասնակիցների համար։ Սկսնակ վազորդները նույնպես կարող են պատրաստվել 10 կմ վազքին եթե 2 ամիս հատկացնեն վազքի մարզումներին։ Խորհորդ ենք տալիս օգտվել “Ինչպես պատրաստվել” բաժնի մարզման ծրագրից։ Մրցավազքին կարող են մասնակցել 16 տարեկանից մեծ վազորդները։

4) 21.1 կմ-վազքի փորձ ունեցող մասնակիցների համար։ Եթե սկսնակ վազորդ եք, կարող եք գերնպատակ դնել Ձեր առջև և կիսամարաթոնից 2-3 ամիս առաջ սկսվել մարզվել։ Օգտվեք մեր կայքի “Ինչպես պատրաստվել” բաժնի մարզման ծրագրից, կամ միացեք ձեր քաղաքում գործող վազքի ակումբին։ Համախոհների և մարզիչի հետ մարզումները կանցնեն ավելի արդյունավետ։ Մրցավազքին կարող են մասնակցել 18 տարեկանից մեծ վազորդները։

Ուշադրություն դարձրեք, որ մասնակիցների տարիքը որոշվում է 31.12.2016 դրությամբ։

Սնման և ջրի կայաններ

Սնման և ջրի կայանները տեղադրվելու են մեկնարկի և ավարտի տարածքում, նաև ամեն 3.5 – 4 կիլոմետրը մեկ։