Մրցույթի մասին

Այս տարի Երևանում կանցկացվի արդեն ավանդական դարձած Երևանի կիսամարաթոնը: Մեր արևոտ մայրաքաղաքի փողոցները կլցնեն սպորտի հարյուրավոր սիրահարներ և միասին կվազեն գեղեցիկ փողոցներով, տեսարժան վայրերով՝ վայելելով լեռնային բնության գեղեցկությունն ու թարմ օդը։

Երևանի կիսամարաթոնի թիմի կազմակերպած վազքային միջոցառումների անցկացումը հետևյալ նպատակներն է հետապնդում.

1. Հայաստանում վազքի զարգացման աջակցություն,

2. առողջ ապրելակերպի պրոպագանդա,

3. սպորտային տուրիզմի զարգացման խթանում,

4. սփյուռքում ապրող մեր հայրենակիցների համար հայրենիքն այցելելու լրացուցիչ առիթի ստեղծում,

5. բարեգործական ծրագրերի սատարում:

Կիսամարաթոնն իսկական տոն է վազքի բոլոր սիրահարների համար՝ անկախ ֆիզիկական պատրաստվածության մակարդակից: Եթե սկսնակ վազորդ եք, փորձեք ձեր ուժերը 5 կամ 10 կմ վազքատարածությունում՝ նախապես մեկ-երկու ամիս մարզվելուց հետո: Եթե ձեր առջև 21.1 կմ վազքատարածությունը հաղթահարելու հավակնոտ նպատակ եք դրել, մի քանի ամսվա մարզումները անհրաժեշտ են մի քանի ամսվա մարզումներ: Մարզման ծրագիրը կարող եք գտնել մեր կայքում:

Ձեր առջև նպատակ դրեք և միացեք սպորտի սիրահարների և նոր զգացողությունների հոսքին: Փորձառու վազորդներին նույնպես առաջարկելու բան ունենք. հետաքրքիր վազքուղի, MYLAPS համակարգով ճշգրիտ ժամանակաչափ, վազքատարածությունների չափումներ միջազգային AIMS կազմակերպության կողմից, վազքի պրոֆեսիոնալ կազմակերպում:

Մրցավազքի բոլոր մասնակիցներին վազքից առաջ, ընթացքում և հետո սպասվում է հայկական անկրկնելի կոլորիտով հետաքրքիր ծրագիր: Եզրագիծը հատած բոլոր մասնակիցները կստանան իրենց ձեռքբերումը հաստատող հուշամեդալներ: