Վազքի մասին

Եկել է վազքով զբաղվելու իրական ժամանակը: Ահա դրա 9 պատճառները

  1. Վազքը նպաստում է սրտի և անոթների աշխատանքի բարելավմանը: Կատարվում է սրտամկանի անմիջական մարզում, սիրտը դառնում է ավելի ամուր և ուժեղ, որն էլ անիմիջականորեն ազդում է նրա արտադրողականության վրա:
  2. Ավելանում է թթվածնի պարունակությունն արյան մեջ: Մարզված սիրտը մեկ բոլորաշրջանում ավելի շատ արյուն է մղում, քան չմարզվածը: Ավելանում է արյան շրջանառությունը, հետևաբար նաև՝ թթվածնի: Բոլոր օրգաններն ու հյուսվածքները ստանում են թթվածնով ու օգտակար նյութերով հարուստ ավելի շատ արյուն:
  3. Հիանալի միջոց է նյարդային լարվածության դեմ: Օրվա ընթաքում կուտակված սթրեսներն ու հոգնածությունը աստիճանաբար դառնում են օրգանիզմի քայքայման պատճառ: Վազքը հոգնածության դեմ հիանալի միջոց է: Վազքի ժամանակ քրտնարտադրությունը թուլացնում է նաև հոգնածությունը:
  4. Շարունակական ծանրաբեռնվածության պարագայում արյուն է մղվում էնդորֆին կոչվող հատուկ հորմոնը: Զուր չեն այն անվանում «երջանկության» հորմոն: Արյան մեջ էնդորֆինի ավելացման հետ մեկտեղ մարդն ընկնում է թեթև էյֆորիկ վիճակի մեջ: Հօդս է ցնդում դեպրեսիան (ճնշվածությունը):
  5. Բարձրացնում է մարդու մտավոր ակտիվությունը: Վազքի ժամանակ հաճախ ինքնաբերաբար «լուծում» են ստանում որոշ խնդիրներ: Մարզման ժամանակ արյունը հարստանում է թթվածնով, ուժեղանում է նյութափոխանակությունը, որի արդյունքում էլ ավելի ակտիվ է սկսում գործել կենտրոնական նյարդային համակարգը, ինչպես նաև՝ ուղեղը:
  6. Վազքով կանոնավոր զբաղվելու դեպքում բարձրանում է իմունիտետը՝ արյան մեջ ավելացած էրիթրոցիտների ու հեմոգլոբինի հաշվին: Վազքի ժամանակ պակասում է խոլեստերինի քանակն արյան մեջ, նվազում է ախորժակը, խթանվում է աղիքների աշխատանքը: Կանոնավոր նյութափոխանակությունն իր հերթին հանգեցնում է մարմնի քաշի կարգավորման:
  7. Վազել կարելի է օրվա ցանկացած ժամին: Առավոտյան, երբ բարձր է արյան մեջ հորմոնների քանակը, վազքը դառնում է լիցքաթափման բնական միջոց, և օրգազնիզմը ներդաշնակ վիճակի է գալիս: Երեկոյան՝ աշխատանքային օրվա ավարտից հետո, այն թուլացնում է, հանում լարվածությունը, լիցքավորում էներգիայով, նվազեցնում ախորժակը, տալիս հանքիստ քուն:
  8. Հետազոտությունները ցույց են տալիս, որ մասամբ վերականգնվում են լյարդի հյուսվածքները: Դրական է ազդում նաև երիկամների վրա. վազքի ժամանակ թեթևանում է նրանց ծանրաբեռնվածությունը, որն էլ նպաստում է նրանց ընդհանուր գործունեությանը:
  9. Վազքով կանոնավոր զբաղվելն ազդում է նաև հենաշարժիչ ապարատի վրա: Նման մարզումներն օգնում են հատկապես մեծահասակներին խուսափել վերջույթների և մկանային հյուսվածքների դեգեներատիվ փոփոխություններից: