ՎՄՀ Վանաձորի Կիսամարաթոն

Սեպտեմբեր 14, 2025

ԳՐԱՆՑՈՒՄ

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ

Արմ Մարաթոն հիմնադրամը տարվա ընթացքում կազմակերպում է վազքի մի շարք միջոցառումներ Հայաստանում։ «ՎՄՀ Վանաձորի կիսամարաթոն»-ը Վանաձորում կազմակերպվող առաջին կիսամարաթոնն է։

Վազքի նպատակներն են․

  • խթանել երկար հեռավորության վազքը Վանաձորում և ՀՀ մարզերում,
  • տարածել առողջ ապրելակերպը,
  • աջակցել «Վահե Մելիքսեթյան» հիմնադրամին,
  • զարգացնել սպորտային տուրիզմը Հայաստանում։

ՎՄՀ Վանաձորի Կիսամարաթոն

«ՎՄՀ Վանաձորի կիսամարաթոն»-ը Վանաձոր քաղաքում անցկացվող առաջին կիսամարաթոնն է։ Վազքը սկսվելու է քաղաքի կենտրոնական՝ Հայքի հրապարակից և անցնելու է Վանաձորի գլխավոր փողոցներով։

ՎՄՀ Վանաձորի կիսամարաթոնի Գլխավոր հովանավորն է "Արդշինբանկ" ՓԲԸ


  • Կազմակերպիչներ՝ Արմ Մարաթոն հիմնադրամ, «Վահե Մելիքսեթյան» հիմնադրամ, TriClub մարզական ակումբ
  • Աջակիցներ՝ Վանաձորի քաղաքապետարան, Լոռու մարզպետարան

Ընդհանուր տեղեկատվություն

«ՎՄՀ Վանաձորի կիսամարաթոն»-ը բարեգործական վազք է՝ մասնակցության վճարներից ստացված ողջ հասույթը կուղղվի բարեգործական նախագծերի իրականացմանը։

Մրցատարածություններ

  • 5 կմ վազք՝ 4000 ՀՀ դրամ
  • 4x2.5կմ փոխանցումային վազք՝ 20,000 ՀՀ դրամ
  • 10կմ վազք՝ 7000 ՀՀ դրամ
  • 21.1կմ կիսամարաթոն՝ 10,000 ՀՀ դրամ

Տարիքը որոշվում է 2025թ․ դեկտեմբերի 31-ի դրությամբ։

Գրանցում և մասնակցության վճար

Բոլոր վճարները ուղղվում են «Վահե Մելիքսեթյան» հիմնադրամի կրթաբժշկական ծրագրերի իրականացմանը, որոնց նպատակը Հայաստանում կլինիկական դեղագիտության զարգացումն է։

  • 1կմ երեխաների վազք՝ 1000 ՀՀ դրամ
  • 5 կմ վազք՝ 4000 ՀՀ դրամ
  • 4x2.5կմ փոխանցումային վազք՝ 20,000 ՀՀ դրամ
  • 10կմ վազք՝ 7000 ՀՀ դրամ
  • 21.1կմ կիսամարաթոն՝ 10,000 ՀՀ դրամ

Երևանից Վանաձոր ուղևորության համար կարող եք միանալ կազմակերպված ավտոբուսային (shuttle) փոխադրումներին՝ 4000 ՀՀ դրամ հավելավճարով։

Չեղարկումներ

Մասնակցության վճարները չեն վերադարձվում։ Հարցերի դեպքում դիմել՝ info@armeniamarathon.org ։ Բոլոր վճարները ուղղվում են բարեգործական նախագծերի իրականացմանը։

Մեկնարկային փաթեթների տրամադրում

Մեկնարկային փաթեթները տրամադրվելու են սեպտեմբերի 13-ին, ժամը և վայրը շուտով կհայտարարվեն: Անհրաժեշտ է ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ։

Մեկնարկ, ընթացք և ավարտ

  • Սկիզբ՝ Սեպտեմբեր 14, 2025
  • Սկզբի և ավարտի կետ՝ Հայքի հրապարակ, Վանաձոր
  • Երթուղին անցնում է քաղաքի կենտրոնական փողոցներով

Կայաններ

  • Ջրի / սննդի կետերը տեղակայված են յուրաքանչյուր 3-4 կմ հեռավորության վրա: Կայաններում մասնակիցներին տրամադրվում են ջուր, մրգեր:
  • Բժշկական օգնություն՝ մեկնարկի / ավարտ-ի տարածքում.

Կանոններ և կանոնակարգ

raceinfo-map

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

սեպտեմբերի 14-ին

7:00 - Ավտոբուսների մեկնում Երևանից Վանաձոր

8:00 - Մեկնարկային տարածքի բացում

08:55 - Տաքացման վարժություններ

09:00 - 1 կմ մանկական վազքի մեկնարկ

09:30 - 21.1 կմ, 5 կմ, 10 կմ և 4x2.5 կմ մեկնարկ

12:15 - Մրցանակաբաշխություն

12:30 - Համերգային ծրագիր

14:00 - Միջոցառման փակման արարողություն, ավտոբուսների

Կարևոր․ Անչափահաս մասնակիցների դեպքում անհրաժեշտ է ծնողի ներկայություն՝ փաստաթուղթ ստորագրելու համար։

Բարեգործություն

Միջոցառումը աջակցում է «Վահե Մելիքսեթյան» հիմնադրամին, որը ստեղծվել է 2021թ․՝ Հայաստանում կլինիկական դեղագիտությունը զարգացնելու նպատակով։ Հիմնադրամի առաքելությունն է կյանքի կոչել 2020 թվականի Արցախյան պատերազմում զոհված խոստումնալից կլինիկական դեղագետ, գիտնական, ԵՊԲՀ Կլինիկական ֆարմակոլոգիայի ամբիոնի դասախոս ի մասնագիտական ծրագրեը։ Վահեն, հատկապես վերջին տարիներին, մասնակցել է գրեթե բոլոր բարեգործական վազքերին։

4 տարվա ընթացքում Հիմնադրամը ՀՀ կրթական և գիտահետազոտական ոլորտներում իրականացրել է ավելի քան 41,000,000 ՀՀ դրամի ներդրում: Իր գործունեության ընթացքում հիմնադրամը կազմակերպել է կրթական միջոցառումներ, տրամադրել է մասնակի և ամբողջական կրթաթոշակներ ապագա կլինիկական դեղագետներին, աջակցել է տեղացի մասնագետների մասնագիտական վերապատրաստման ծրագրերին մասնակցությանը արտերկրում, իրականացրել է լայնածավալ հետազոտություն ՀՀ-ում կլինիկական դեղագիտության զարգացման հեռանկարները նախանշելու ուղղությամբ։

Կամավորներ

Արմ Մարաթոն հիմնադրամի թիմը շնորհակալություն է հայտնում միջոցառման կամավոր դառնալու Ձեր պատրաստակամության համար։ Եկեք միասին այս միջոցառումը դարձնենք մարզիկների, դիտորդների և այցելուների սպորտային իրական մի տոն։


Յուրաքանչյուր սպորտային միջոցառում հնարավոր է իրականացնել միայն նվիրված կամավորների օգնությամբ։ Ձեր աջակցությունը շատ կարևոր է։
Եթե Դուք ընկերասեր եք և պատասխանատու, սիրում եք օգնել մարդկանց, և կրում եք առողջ ապրելակերպի գաղափարը՝ ՄԻԱՑԵ՛Ք ՄԵԶ։

Մեր նախորդ տարիների փորձը ցույց է տվել, որ կամավորներից շատերը հետագայում դառնում են մասնակիցներ մեր հաջորդ վազքերին։ Եթե Դուք արդեն իսկ վազում եք, բայց որևէ պատճառով չեք կարող մասնակցել միջոցառմանը որպես վազորդ՝ միացե՛ք մեզ որպես կամավոր, Դուք էլ ավելի լավ գիտեք որքան կարևոր է ճիշտ ժամանակին աջակցություն, մեկ բաժակ ջուր կամ արդար վաստակված մեդալ ստանալ։

Յուրաքանչյուր կամավոր կստանա կամավորության հավաստագիր։

Կամավոր դառնալու համար միացեք Ֆեյսբուքի մեր կամավորության համայնքին

Կազմակերպիչներ

«ՎՄՀ Վանաձորի կիսամարաթոն»-ը կազմակերպվում է “Արմ Մարաթոն” հիմնադրամի, «Վահե Մելիքսեթյան» հիմնադրամի և TriClub մարզական ակումբի կողմից՝ Վանաձորի քաղաքապետարանի և Լոռու մարզպետարանի աջակցությամբ։

Կազմակերպչական թիմը բաղկացած է սպորտային միջոցառումների փորձառու մասնագետներից, ովքեր սիրում են վազքը և ձգտում են տարածել այդ սերը ողջ Հայաստանում։

Ամեն տարի մենք աշխատում ենք մեր միջոցառումները դարձնել ավելի արժեքավոր.

1) Կազմակերպչական ողջ աշխատանքն իրականացնում ենք բարձր պրոֆեսիոնալիզմով՝ ճշգրիտ երթուղիներով, ժամանակի չափման հստակ սարքավորումներով և արդար մրցակցությամբ։

2) Մեր բոլոր վազքերը ունեն բարեգործական բաղադրիչ։

3) Մենք նպատակ ունենք զարգացնելու մարզական տուրիզմը Հայաստանում՝ ապահովելով համաշխարհային չափանիշներին համապատասխան սպասարկում։

organizers

Հարցերի դեպքում գրեք

Մեր նորություններին կարող եք հետևել սոցիալական ցանցերի մեր էջերի միջոցով