Global Credit Երևանի Գարնանային Վազք

ԱՊՐԻԼԻ 28, 2019

ԳՐԱՆՑՈՒՄ

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ

«Արմ Մարաթոն» հիմնադրամը ամեն տարի կազմակերպում է մի շարք վազքին առնչվող միջոցառումներ Հայաստանում: Գարնանային վազքն այս շարքի առաջին միջոցառումն է, որը տեղի կունենա 2019թ.-ի ապրիլի 28-ին: Վազքին առնչվող կարևոր տեղեկատվություն և նպատակներ՝

  • Բացառապես բարեգործական միջոցառում. Միջոցառման ողջ հասույթը միտված է լինելու օգնելու ուղեղի կաթված ունեցող երեխաներին
  • Աջակցել առողջ ապրելակերպի զարգացմանը Հայաստանում
  • Հայաստանում սպորտային տուրիզմի առաջխաղացում
  • Բաց է տարբեր ֆիզիկական հնարավորություններ ունեցող մասնակիցների համար, տարածությունները ներառում են 1 կմ մանկական վազքից մինչև 10 կմ մրցատաւրածություն
  • Չափումն իրականացվում է պրոֆեսիոնալ ժամանակաչափ սարքավորումներով

Global Credit Երևանի Գարնանային Վազքի կարճ ակնարկ

Երևան Գարնանային Վազքը բարեգործական վազքի միջոցառում է, որը կազմակերպվում է Երևանում ապրիլ ամսվա ավարտին կամ մայիս ամսվա սկզբին: Միջոցառման կազմակերպիչներն են Արմ Մարաթոն հիմնադրամը, Հայ Մայրեր ՀԿ-ն, Երևանի քաղաքապետարանը:


Երևան Գարնանային վազքի ամբողջ հասույթը տրամադրվում է Հայ Մայրեր ՀԿ-ին, որը շահույթ չհետապնդող կազմակերպություն է և օգնում է ուղեղի կաթված ունեցող երեխաներին և իրենց ընտանիքներին: 2019թ.-ի միջոցառման հասույթն օգտագործվել է Հայաստանի մարզերում բնակվող ուղեղի կաթված երեխաների համար վերականգնողական սարքավորումների գնման համար:


Երևան Գարնանային վազքը կազմակերպվում է Երևանի ամենագեղատեսիլ վայրերից մեկում՝ Հրազդանի կիրճում: 5կմ, 10կմ և Relay վազքերը չափվելու են ճշգրիտ չափման սարքավորումներով:

Միջոցառումը բաց է տարբեր ֆիզիկական պատրաստվածության մասնակիցների համար, ովքեր կարող են ընտրել չորս մրցատարածություններից մեկը՝

  • 1կմ մանկական վազք- 3-12 տարեկան երեխաների համար (մինչև 7 տարեկան երեխաներին պետք է ուղեկցի ծնողներից մեկը)
  • 5կմ - 13 տարեկան և ավելի մեծ մասնակիցների համար
  • 10կմ - 16 տարեկան և ավելի մեծ մասնակիցների համար
  • 4*2,5կմ թիմային վազք - թիմ, 13 տարեկան և ավելի մեծ մասնակիցների համար

Ընդհանուր տեղեկատվություն

Մեկնարկային փաթեթները տրամադրվելու են 2019թ ապրիլի 27-ին 11:00 – 19:00։ Վայրի մասին հավելյալ տեղեկատվություն կտրամադրվի: Փաթեթը ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ:

Մրցատարածություններ

Երևան Գարնանային վազքի մրցմանը կարող են մասնակցել.

  • 1կմ մանկական վազք- 3-12 տարեկան երեխաների համար (մինչև 7 տարեկան երեխաներին պետք է ուղեկցի ծնողներից մեկը)
  • 5կմ - 13 տարեկան և ավելի մեծ մասնակիցների համար
  • 10կմ - 16 տարեկան և ավելի մեծ մասնակիցների համար
  • 4*2,5կմ թիմային վազք - թիմ, 13 տարեկան և ավելի մեծ մասնակիցների համար

Վազքի մասնակցության և տարիքային խմբերում ընդգրկվելու համար մասնակցի տարիքը որոշվում է 2019թ դեկտեմբերի 31-ի դրությամբ:

Գրանցում և մասնակցության վճար

Մասնակցության վճար

Մրցատարածություն Մինչև ապրիլի 1 Ապրիլի 1-ից 26 EXPO օրը
1կմ մանկական վազք 3000 4000 5000
5կմ 4500 5000 6000
10կմ 7500 8000 9000
Էստաֆետա 14000 16000 18000

Մասնակցության փաթեթը չի ներառում վազքի շապիկ։ Վազքի շապիկը կարելի է ձեռք բերել լրացուցիչ 3000 դրամով

Չեղարկումներ

Մասնակցության վճարը վերադարձի ենթակա չէ: Մասնակցի և տարածության փոփոխում հնարավոր է իրականացնել մինչև սույն թվականի ապրիլի 26-ը: Առավել կարճ մրցատարածություն փոխելու պարագայում վերջինիս և գրանցված տարածության գումարային տարբերությունը վերադարձի ենթակա չէ: Առավել երկար մրցատարածության պարագայում մասնակիցը պարտավորվում է վճարել տարբերությունը EXPO-ի ժամանակ կամ կատարել բանկային փոխանցում «Արմ Մարաթոն» հիմնադրամի բանկային հաշվեհամարին: Փոփոխությունների և հարցերի դեպքում կարող եք գրել info@armeniamarathon.org էլ. Փոստին:

Մեկնարկային փաթեթների տրամադրում

Մեկնարկային փաթեթները տրամադրվելու են 2019թ ապրիլի 27-ին 11:00 – 19:00։ Վայրի մասին հավելյալ տեղեկատվություն կտրամադրվի: Փաթեթը ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ:

Մեկնարկ, ընթացք և ավարտ

  • Մեկնարկի օր՝ Ապրիլի 28, 2019
  • Մեկնարկի վայր՝ Հրազդանի կիրճ, Ֆլորանս ռեստորանի հարևանությամբ, Երևան, Հայաստան: Մեկնարկի և ավարտի կետերը համընկնում են Վազքի միջոցառման ամբողջ ընթացքը Հրազդանի կիրճում է:
  • 42,2կմ և 21,1 կմ մրցատարածությունների պաշտոնական վազքուղին ընթանում է Երևանի կենտրոնով և Հրազդանի կիրճով:

Կայաններ

Ջրի կայանը 10կմ մրցատարածության 5կմ հատվածում է: Կայաններում վազորդներին տրամադրվելու է միայն ջուր: Առաջին օգնություն հասանելի է մեկնարկ / ավարտ հատվածում:

Կանոններ և կանոնակարգ

raceinfo-map

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

Ապրիլի 27, 2019 – EXPO, մեկնարկային փաթեթների տրամադրում

Վայր: TBD

11:00–19:00 — EXPO բացում: գրանցված մասնակիցների մեկնարկային փաթեթների տրամադրում

Ապրիլի 28, 2019 – Միջոցառման օր

Մեկնարկ — Հրազդանի կիրճ (Ֆլորանս ռեստորանի հարևանությամբ)

9:00 — Մեկնարկային հատվածի բացում

09:30-09:45 — Նախավարժանք

10:00 — Մանկական վազքի մեկնարկ

10:30 — 5կմ վազքերի մեկնարկ

11:30 — 10 կմ և 4*2,5կմ վազքերի մեկնարկ

13:00 — Վազքի ավարտ

13:00 — Մրցանակաբաշխություն

13:30 — Մեկնարկային հատվածի փակում

ԿԱՐԵՎՈՐ: Մեկնարկային փաթեթի ստացման համար անհրաժեշտ է ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ: Անչափահաս մասնակիցները պետք է ներկայանան ծնողներից մեկի հետ, ով պետք է ստորագրի համապատասխան փաստաթուղթ:

Բարեգործություն

Մենք կազմակերպում ենք Global Credit Երևանի Գարնանային վազքը Հայր Մայրեր ՀԿ-ի հետ համատեղ՝ օգնելով ուղեղի կաթված ունեցող երեխաներին ստանալ բժշկական ծառայություններ և վերականգնում: Հայ Մայրեր ՀԿ-ն գործում է 2012 թ.-ից և արդեն օգնել է 270 երեխաներին և նրանց ընտանիքներին: ՀԿ-ն օգնում է իր շահառուներին ստանալ հատուկ վերականգնողական պրոցեդուրաներ, ֆիզիկական մարզումներ, օրթոպեդիկ կոշիկներ և տնային օգտագործման սարքավորումներ, որոնք օգնում են երեխաներին զարգացնել իրենց կարողությունները: Հաճախ նման երեխաները կարիքավոր ընտանիքներում են ապրում, միայնակ ծնողների հետ են բնակվում, որոնցում ծնողները իրենց աշխատանքային առօրյան տանն են անցկացնում օգնելով իրեն երեխաներին: Հայ Մայրեր ՀԿ-ն ոչ միայն օգնում է վերականգնողական գործընթացներում, այլև օգնում ծնողներին ստանալ նոր հմտություններ և գիտելիքներ, գտնել աշխատանք, որը հնարավոր է համատեղել երեխայի խնամքի հետ:

2019թ.-ի միջոցառման հասույթն օգտագործվելու է Հայաստանի մարզերում բնակվող ուղեղի կաթված ունեցող երեխաների համար վերականգնողական սարքավորումներ և կահույք գնելու համար:

Կամավորներ

Երևան գարնանային վազքը շնորհակալություն է հայտնում կամավորներին միանալու ցանկության համար: Եկեք դարձնենք այս միջոցառումն իրական խրախճանք մարզիկների, Երևանի բնակիչների և այցելուների համար:


Ցանկացած մեծ և փոքր սպորտային միջոցառում ունի կամավորների կարիք միջոցառման կայացման համար, կամավորների ներդրումն անգին է: Այս միջոցառումը բացառություն չէ, մենք վստահ ենք ներգրավել բազմաթիվ կամավորների Երևան Գարնանային վազքի կայացման համար:

Եթե դուք ընկերասեր եք և պատասխանատու, եթե սիրում եք օգնել մարդկանց և աջակցում եք առողջ ապրելակերպին, ապա միացեք մեր կամավորների թիմին:

Հիմնվելով մեր նախորդ տարիների փորձի վրա, մեր բազում կամավորներ ապագայում միացել են մեր վազքերին՝ որպես վազորդներ: Եթե դուք արդեն հետաքրքրված եք սպորտով, բայց չեք կարող մասնակցել որևէ պատճառով, ապա կարող եք միանալ միջոցառմանը որպես կամավոր. Չէ՞ որ դուք ինքներդ գիտեք, թե որքան կարևոր են օգնությունը, մեկ բաժակ ջուրը կամ ավարտին ստացված մեդալը:

Յուրաքանչյուր կամավորի կտրամադրվի կամավորի սերտիֆիկատ: .

Երևան Գարնանային վազքի կամավոր դառնալու համար միացեք Ֆեյսբուքի մեր կամավորության համայնքին՝ https://www.facebook.com/groups/ArmMarathonVolunteers/

Կազմակերպիչներ

Երևան Մարաթոնը կազմակերպվում է «Արմ Մարաթոն» մարզակրթական հիմնադրամի, Երևանի քաղաքապետարանի և TriClub Yerevan սպորտային ակումբի կողմից:

Մեր կազմակերպչական թիմը բաղկացած է պրոֆեսիոնալ սպորտային միջոցառումների կազմակերպիչներից, ովքեր նաև ցիկլիկ սպորտի և հատկապես վազքի ջատագովներ են: Մենք սիրում ենք վազել. Սա ըստ երևույթի մեր ամենակարևոր բնութագիրն է և մենք ուզում ենք, որ մեր երկրի և քաղաքի բնակիչները վարակվեն այս սիրով:

Մենք նաև փորձում ենք կարևոր դարձնել մեր միջոցառումները՝

  1. մենք ձգտում ենք մեր միջոցառումներում ստեղծել պրոֆեսիոնալիզմ՝ ճշգրիտ չափումով վազքուղիներով, ճշգրիտ միջազգային մակարդակի ժամանակաչափ սարքավորումներով և ազնիվ մրցակցության պայմաններ բոլոր մասնակիցներիի համար
  2. մենց ցանկանում ենք օգնել կարիքավորներին։ Մեր բոլոր վազքի միջոցառումներն ունեն բարեգործական բաղադրիչ
  3. մենք ցանկանում ենք առավել մեծ թվով տուրիստներ ներգրավել Հայաստան՝ առաջարկելով բացառիկ ծառայության որակ, միջազգային մակարդակի միջոցառման կազմակերպում
organizers

Հարցերի դեպքում գրեք

Մեր նորություններին կարող եք հետևել սոցիալական ցանցերի մեր էջերի միջոցով