ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ
«Արմ Մարաթոն» հիմնադրամը ամեն տարի կազմակերպում է մի շարք վազքին առնչվող միջոցառումներ Հայաստանում: Երևան Մարաթոնն այս շարքի ամենակարևոր միջոցառումն է՝ ներգրավելով մասնակիցներ Հայաստանից և արտասահմանից:
Մարաթոնի առանձնահատկություններն ու նպատակները՝
- Աջակցել բարեգործական նախաձեռնություններին. Վազորդները կարող են նվիրատվություն կատարել գրանցման ժամանակ՝ ունենալով սոցիալական ներդրում
- Աջակցել առողջ ապրելակերպի զարգացմանը Հայաստանում
- Հայաստանում սպորտային տուրիզմի առաջխաղացում
- Բաց է տարբեր ֆիզիկական հնարավորություններ ունեցող մասնակիցների համար, տարածությունները ներառում են 1 կմ մանկական վազքից մինչև 42 կմ մարաթոն
- Չափումն իրականացվում է MyLaps պրոֆեսիոնալ ժամանակաչափ սարքավորումներով. Ճշգրիտ չափումը հավաստագրված է AIMS-ի կողմից 21,1կմ մրցատարածության համար, նախատեսվում է հավաստագրում նաև 42,2 կմ մրցատարածության համար
ԵՐԵՒԱՆ ՄԱՐԱԹՈՆԻ ԿԱՐՃ ԱԿՆԱՐԿ
Երևան Մարաթոնն ամենամյա երկար տարածության վազքի միջոցառում է, որը կազմակերպվում է Հայաստանի մայրաքաղաք Երևանում և 2015, 2016 և 2017թ.-ին կազմակերպված Երևան կիսամարաթոնի իրավահաջորդն է: 2018թ.-ից սկսած մրցույթը ներառում է ամբողջական մարաթոնյան մրցատարածություն, ինչպես նաև առավել կարճ մրցատարածություններ:
Երևան Մարաթոնը կազմակերպվում է «Արմ Մարաթոն» մարզակրթական հիմնադրամի, Երևանի քաղաքապետարանի և TriClub Yerevan սպորտային ակումբի կողմից:
Մարաթոնը մեկնարկում է Երևան քաղաքի կենտրոնից՝ Հանրապետության Հրապարակի հարևանությամբ (Շահումյան հրապարակ): Վազքն անցնում է Երևանի գեղեցիկ կենտրոնական փողոցներով, Հրազդանի կիրճով, ապա շարժվում հետ դեպի մեկնարկի կետ:
Կիսամարաթոնի մրցատարածությունը ճշգրիտ չափված և հավաստագրված է AIMS-ի կողմից: Մարաթոնյան մրցատարածությունը սպասվում է հավաստագրման: Բոլոր վազքուղիների արդյունքները չափվում են ճշգրիտ չափագրման սարքավորումներով (Mylaps):
Միջոցառումը բաց է տարբեր ֆիզիկական հնարավորություններ ունեցող վազորդների համար. Մասնակիցները կարող են ընտրել մրցատարածություններից մեկը՝
- 42.2 կմ ՝ 18 տարեկան և ավելի մեծ մասնակիցներ
- 21.1 կմ ՝ 18 տարեկան և ավելի մեծ մասնակիցներ
- 12 կմ՝ 16 տարեկան և ավելի մեծ մասնակիցներ
- 5 կմ՝ 13 տարեկան և ավելի մեծ մասնակիցներ
- 1 կմ՝ երեխաներ՝ 3-12 տարեկան, 7 տարեկանից փոքր երեխաները պետք է վազեն ծնողի ուղեկցությամբ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Երևան Մարաթոնը կազմակերպվում է Երևան քաղաքի տարածքում: Մրցում անց է կացվում ծովի մակերևույթից 970-1070 մետր բարձրության վրա: Ընդհանուր բարձրացումը 21,1կմ-ի համար 165մ է, իսկ 42,2կմ-ի համար 300մ:
Ջերմաստիճանը մրցույթի ժամանակ պատմականորեն տատանվել է 10-20 աստիճան ցելսիուս:
Abbott WMM Wanda Age Group World Championship
Տարիքային խմբերի մարաթոնյան վազքի աշխարհի առաջնություն
Երևանի մարաթոնը ստացել է Abbott WMM Wanda Age Group World Championship 2025-ի որակավորման մրցույթի կարգավիճակ։
Abbott WMM Wanda Age Group World Championship-ի մասին
Abbott WMM Wanda Age Group World Championship-ն իրականացվում է Abbott World Marathon Majors and Wanda Group-ի կողմից։ Ցանկացած տարիքային խմբում առաջին տեղեր զբաղեցնող մասնակիցները կարող են մասնակցել AbbottWMM Wanda Age Group World Championships-ին՝ 2025թ․-ին Virgin Money Լոնդոնի Մարաթոնին։
Որակավորման մրցավազքերը ներառում է 6 հիմնական AbbottWMM մարաթոնները, ինչպես նաև տասնյակ մարաթոններ աշխարհի տարբեր երկրներում, որոնց ցանկում նաև Երևանի Մարաթոնն է։ Որակավորման մարաթոնների ցանկին կարելի է ծանոթանալ այստեղ՝ worldmarathonmajors.com.
Ինչպես է աշխատում AbbottWMM Wanda Age Group World որակավորումը?
AbbottWMM Wanda Age Group World Ranking որակավորման մրցույթի մասնակիցները կվաստակեն միավորներ՝ կախված իրենց տարիքային խմբից, մրցաժամանակից և սեռից՝ ըստ հետևյալ խմբավորման 40-44, 45-49, 50-54, 55-59, 60-64, 65-69, 70-74, 75-79, 80+:
Տրված ժամանակահատվածում մասնակիցը կարող է մասնակցել մի շարք որակավորող մարաթոնների․ հաշվի կառնվեն լավագույն երկու արդյունքների միավորները։ Յուրաքանչյուր տարիքային խմբի լավագույն վազորդները կստանան հնարավորություն մասնակցելու 2025 AbbottWMM Wanda Age Group World Championships գարնանային վազքին։
Միավորների հաշվարկման համակարգի մասին մանրամասներին կարելի է ծանոթանալ այստեղ՝ worldmarathonmajors.com
Ինչպիսի միավորներ են ստանում Abbott WMM 6-նյակի մասնակից վազորդները ?
Տարիքային խմբի յուրաքանչյուր հաղթող մասնակից կարող է հավաքել առավելագույնս 4000 միավոր մեկ մրցավազքի ընթացքում։ Abbott WMM շարքի 6 մարաթոնի խմբային հաղթողները ավտոմատ կերպով ստանում են 4000 միավոր։
Յուրաքանչյուր տարիքային խմբի մասնակից, ով մինչև 29 վայրկյան դանաղ է խմբի հաղթողից ստանում է 10 միավոր պակաս՝ 3990 միավոր։ 30-59 վայրկյան դանդաղ վազորդները ստանում են 20 միավոր պակաս՝ 3980 միավոր։ 60-89 վայրկյան վազորդները ստանում են 30 միավոր պակաս և այսպես շարունակ։
Ինչպիսի միավորներ են վաստակում 6 AbbottWMM -ում չներառված վազքերի մասնակիցները?
Այն վազորդների համար, ովքեր վազում են այնպիսի որակավորման մարաթոնների, որոնք ներառված չեն Abbott WMM 6-նյակում կա հատուկ սահմանված <պլատինե ժամանակ>։ Սա միջինացված ցուցանիշ է, որը մարաթոնի աշխարհի ռեկորդների միջին թվաբանականի և տարիքային խմբի գործակցի բազմապատիկն է՝ ըստ տարիքային խմբի և սեռի։
4000 միավոր ստանալու համար մասնակիցը պետք է առավել արագ վազի, քան սահմանված <պլատինում ժամանակը>։ Միավորների նվազեցումը հաշվարկվում է նույն կերպ, ինչ 6-նյակում՝ 10-ական միավոր է հանվում յուրաքանչյուր 29 վայրկյանի պարագայում։
Եթե տարիքային խմբի հաղթողի ժամանակն առավել քիչ է, քան <պլատինում ժամանակը>, ապա հաղթողին և նրան հաջորդող մասնակիցներին տրվող միավորները հաշվարկվում են հիմք ընդունելով հաղթող մասնակցի արդյունքը։
Յուրաքանչյուր տարիքային խմբի <պլատինե ժամանակային արդյունքները> հետևյալն են՝
Տղամարդիկ
40-44 — 2:26
45-49 — 2:34
50-54 — 2:41
55-59 — 2:50
60-64 — 3:00
65-69 — 3:09
70-74 — 3:21
75-79 — 3:51
80+ — 4:17
Կանայք
40-44 — 2:46
45-49 — 2:48
50-54 — 3:04
55-59 — 3:18
60-64 — 3:33
65-69 — 3:48
70-74 — 4:09
75-79 — 4:51
80+ — 5:33
Մրցատարածություններ
Երևանի Մարաթոն մրցմանը կարող են մասնակցել.
- 42.2 կմ ՝ 18 տարեկան և ավելի մեծ մասնակիցներ
- 21.1 կմ ՝ 18 տարեկան և ավելի մեծ մասնակիցներ
- 12 կմ՝ 16 տարեկան և ավելի մեծ մասնակիցներ
- 5 կմ՝ 13 տարեկան և ավելի մեծ մասնակիցներ
- 1 կմ՝ երեխաներ՝ 3-12 տարեկան, 7 տարեկանից փոքր երեխաները պետք է վազեն ծնողի ուղեկցությամբ
Վազքի մասնակցության և տարիքային խմբերում ընդգրկվելու համար մասնակցի տարիքը որոշվում է 2024թ դեկտեմբերի 31-ի դրությամբ: Բացառություն են կազմում այն երեխաները, ովքեր նախագրանցված էին: Նրանց համար տարիքը կորոշվի2023թ դեկտեմբերի 31-ի դրությամբ: Վազքատարածքի հաղթահարման սահմանված ժամանակ՝ 5 ժամ 30 րոպե 42,2կմ վազքի համար և 3 ժամ 30 րոպե 21,1կմ վազքի համար։
ԳՐԱՆՑՈՒՄ ԵՒ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՎՃԱՐ
Գրանցման արժեքը հետևյալն է․
Հայկական դրամ | Խումբ 1 (մրցատարածության առաջին 50 գրանցվողներ) | Խումբ 2 (մրցատարածության 51-100 գրանցվողներ) | Խումբ 3 (մրցատարածության 101-300 գրանցվողներ) | Խումբ 4 (301-րդ գրանցվողից սկսած, ինչպես նաև ապրիլի 22 հետո գրանցվողներ) | Նշումներ |
---|---|---|---|---|---|
42,2 կմ | 14000 | 16000 | 18000 | 20000 | Ներառում է վերնաշապիկ |
21,1 կմ | 9000 | 11500 | 12000 | 14000 | Ներառում է վերնաշապիկ |
12 կմ | 7000 | 8500 | 10000 | 11000 | Ներառում է վերնաշապիկ |
5 կմ | 5000 | 6000 | 7000 | 8000 | Ներառում է վերնաշապիկ |
1 կմ մանկական վազք | 4000 | 5000 | 6000 | 7000 | Ներառում է վերնաշապիկ |
- Տարեց մասնակիցները (65 տարեկան և ավելի մեծ) կարող են գրանցվել 50% զեղչով, տեղերի առկայության դեպքում։ Գրանցման համար անհրաժեշտ է գրելinfo@armeniamarathon.org հասցեին։
- ՀՀ բանակի զինծառայողները, որոնք մասնակցել են 2020 44-օրյա պատերազմին կարող են մասնակցել անվճար։ Գրանցման համար անհրաժեշտ է գրել info@armeniamarathon.org հասցեին։
- 5կմ, 12կմ, 21կմ և 42կմ վազքի մասնակցության վճարը չի ներառում մրցութային վերնաշապիկի վճարը: Ցանկության դեպքում մասնակիցները կարող են գնել շապիկը հավելավճարով:
- Մասնակցության վճարը ներառում է մրցութային վերնաշապիկ
ՉԵՂԱՐԿՈՒՄՆԵՐ
Մասնակցության վճարը վերադարձի ենթակա չէ: Մասնակցի և տարածության փոփոխում հնարավոր է իրականացնել մինչև 2024թ. ապրիլի 7-ը: Առավել կարճ մրցատարածություն փոխելու պարագայում վերջինիս և գրանցված տարածության գումարային տարբերությունը վերադարձի ենթակա չէ: Առավել երկար մրցատարածության պարագայում մասնակիցը պարտավորվում է վճարել տարբերությունը EXPO-ի ժամանակ կամ կատարել բանկային փոխանցում «Արմ Մարաթոն» հիմնադրամի բանկային հաշվեհամարին: Փոփոխությունների և հարցերի դեպքում կարող եք գրել info@armeniamarathon.org էլ. Փոստին:
ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ՓԱԹԵԹՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ
ՄԵԿՆԱՐԿ, ԸՆԹԱՑՔ ԵՒ ԱՎԱՐՏ
- Մեկնարկի օր՝ Ապրիլի 28, 2024:
- Մեկնարկի վայր՝ Շահումյան Հրապարակ, Երևան, Հայաստան: Մեկնարկի և ավարտի կետերը համընկնում են։
- 42,2կմ և 21,1 կմ մրցատարածությունների պաշտոնական վազքուղին ընթանում է Երևանի կենտրոնով և Հրազդանի կիրճով:
ԿԱՅԱՆՆԵՐ
Ջրի / սննդի կետերը տեղակայված են յուրաքանչյուր 4-5 կմ հեռավորության վրա: Կայաններում մասնակիցներին տրամադրվում են ջուր, Կոկա Կոլա, իզոտոնիկ ըմպելիքներ, մրգեր և էներգետիկ գելեր: Առաջին օգնություն հասանելի է մեկնարկ / ավարտ հատվածում, ինչպես նաև 5կմ և 12կմ, 24կմ, 36կմ կետերում տեղակայված բուժկետերում:
ԿԱՆՈՆՆԵՐ ԵՒ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ
ՊԱՐԳԵՒԱՏՐՈՒԹՅՈՒՆ
Եզրագծին հասած բոլոր մասնակիցները ստանում են մասնակցության մեդալներ:
42,2կմ, 21.1կմ, 12կմ, 5կմ և 1կմ վազքատարածքմների բացարձակ առաջնությունում հաղթող երեք մասնակիցները կանանց և տղամարդկանց մեջ պարգևատրվում են գավաթներով:
Պարգևատրումը կատարվում է՝ ելնելով ժամանակային զուտ արդյունքից, հաշվարկվում է մեկնարկային և վերջնակետային ժամանակը(gun time), վազքուղու վրա ժամանակաչափի օգնությամբ գրանցվող բոլոր կետերը անցնելու դեպքում։
Տարիքային խմբերի հաղթողները ստանում են պատվոգրեր:
Տարիքային խմբերը ներառում են հետևյալ խմբերը
ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ
ԱՊՐԻԼԻ 27, 2024 – EXPO, մեկնարկային փաթեթների տրամադրում
Վայր: Marriott Armenia, Yerevan, Amiryan str. 1
10:00–19:00 — EXPO բացում:Գրանցված մասնակիցների մեկնարկային փաթեթների տրամադրում:
18:00–20:00 — Pasta Party (21կմ, 42կմ վազքի վազորդների համար)
ԱՊՐԻԼԻ 28, 2024 – Միջոցառման օր
Մեկնարկ — Մեկնարկի վայր՝ Շահումյան Հրապարակ, Երևան, Հայաստան: Մեկնարկի և ավարտի կետերը համընկնում են։
07:30 — Մեկնարկային հատվածի բացում
08:00 — 42,2կմ վազքի մեկնարկ
09:00 — Մանկական վազքի մեկնարկ
09:30 — Նախավարժանք
10:00 — 21,1 կմ, 12 կմ և 5կմ վազքերի մեկնարկ
12:30 — Մրցանակաբաշխություն
13:30 —Վազքի ավարտ
14:00 — Մեկնարկային հատվածի փակում
ԿԱՐԵՎՈՐ: Մեկնարկային փաթեթի ստացման համար անհրաժեշտ է ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ: Անչափահաս մասնակիցները պետք է ներկայանան ծնողներից մեկի հետ, ով պետք է ստորագրի համապատասխան փաստաթուղթ:
ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ
«Արմբրոկ Երևան Մարաթոն»-ը կաջակցի ՀԲԸՄ Արցախի մարդասիրական օգնության ծրագրին` որպես իր հիմնական բարեգործական գործընկերոջ:
Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) աշխարհի ամենամեծ շահույթ չհետապնդող կազմակերպությունն է, որը նվիրված է հայկական ժառանգության պահպանմանը՝ կրթական, մշակութային և մարդասիրական ծրագրերի միջոցով:
ՀԲԸՄ-ն ներկայում ներկայացուցչություն ունի ավելի քան 40 երկրների ավելի քան 70 քաղաքներում՝ պարտավորվելով ամեն տարի փոխել աշխարհի 500,000 հայերի կյանքը:
ՀԲԸՄ-ն ապահովում է արցախցիների ճանապարհին առկա խնդիրների արագ և արդյունավետ արձագանք՝ լինի դա ճգնաժամային, թե խաղաղ ժամանակներում` սկսած մարդասիրական օգնությունից և սոցիալ-տնտեսական զարգացումից, էներգետիկ և պարենային անվտանգությունից մինչև գործարար կանանց աջակցություն:
ԿԱՄԱՎՈՐՆԵՐ
Արմ Մարաթոն թիմը շնորհակալություն է հայտնում կամավորներին միանալու ցանկության համար: Եկեք դարձնենք այս միջոցառումն իրական խրախճանք մարզիկների, Երևանի բնակիչների և այցելուների համար:
Ցանկացած մեծ և փոքր սպորտային միջոցառում ունի կամավորների կարիք միջոցառման կայացման համար, կամավորների ներդրումն անգին է: Այս միջոցառումը բացառություն չէ, մենք վստահ ենք ներգրավել բազմաթիվ կամավորների Երևան Մարաթոն վազքի կայացման համար:
Եթե դուք ընկերասեր եք և պատասխանատու, եթե սիրում եք օգնել մարդկանց և աջակցում եք առողջ ապրելակերպին, ապա միացեք մեր կամավորների թիմին:
Հիմնվելով մեր նախորդ տարիների փորձի վրա, մեր բազում կամավորներ ապագայում միացել են մեր վազքերին՝ որպես վազորդներ: Եթե դուք արդեն հետաքրքրված եք սպորտով, բայց չեք կարող մասնակցել որևէ պատճառով, ապա կարող եք միանալ միջոցառմանը որպես կամավոր. Չէ՞ որ դուք ինքներդ գիտեք, թե որքան կարևոր են օգնությունը, մեկ բաժակ ջուրը կամ ավարտին ստացված մեդալը:
Յուրաքանչյուր կամավորի կտրամադրվի կամավորի սերտիֆիկատ և շապիկ:
Երևան Մարաթոնին որպես կամավոր դառնալու համար միացեք Ֆեյսբուքի մեր կամավորության համայնքին՝ https://www.facebook.com/groups/ArmMarathonVolunteers/
ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆԵՐ
Երևան Մարաթոնը կազմակերպվում է «Արմ Մարաթոն» մարզակրթական հիմնադրամի, Երևանի քաղաքապետարանի և TriClub Yerevan սպորտային ակումբի կողմից:
Մեր կազմակերպչական թիմը բաղկացած է պրոֆեսիոնալ սպորտային միջոցառումների կազմակերպիչներից, ովքեր նաև ցիկլիկ սպորտի և հատկապես վազքի ջատագովներ են: Մենք սիրում ենք վազել. Սա ըստ երևույթի մեր ամենակարևոր բնութագիրն է և մենք ուզում ենք, որ մեր երկրի և քաղաքի բնակիչները վարակվեն այս սիրով:
Մենք նաև փորձում ենք կարևոր դարձնել մեր միջոցառումները՝
- մենք ձգտում ենք մեր միջոցառումներում ստեղծել պրոֆեսիոնալիզմ՝ ճշգրիտ չափումով վազքուղիներով, ճշգրիտ միջազգային մակարդակի ժամանակաչափ սարքավորումներով և ազնիվ մրցակցության պայմաններ բոլոր մասնակիցներիի համար
- մենց ցանկանում ենք օգնել կարիքավորներին։ Մեր բոլոր վազքի միջոցառումներն ունեն բարեգործական բաղադրիչ
- մենք ցանկանում ենք առավել մեծ թվով տուրիստներ ներգրավել Հայաստան՝ առաջարկելով բացառիկ ծառայության որակ, միջազգային մակարդակի միջոցառման կազմակերպում