agenda
Run for Education բարեգործական վազքի միջոցառում է, որը կազմակերպվել է «Դասավանդի՛ր Հայաստան»-ի հետ համատեղ: Ինչ է կարևոր իմանալ միջոցառման մասին՝
- միջոցառումը տեղի կունենա ինչպես տեղում, այնպես էլ հեռակա տարբերակներով
- հեռակա վազքին կհատկացվի մեկ շաբաթ (նոյեմբերի 24-30)
- բարեգործական միջոցառում. «Դասավանդի՛ր Հայաստան»-ը կլինի միջոցառման շահառուն
- նպատակ ունի օգնել Արցախի երեխաներին
- նպատակ ունի խթանել առողջ ապրելակերպը
RUN FOR EDUCATION-Ի ԿԱՐՃ ԱԿՆԿԱՐԿ
Run for Education-ը «Արմ Մարաթոն» հիմնադրամի կողմից կազմակերպված բարեգործական վազքներից մեկն է: Միջոցառման կազմակերպիչներն են «Դասավանդի՛ր Հայաստան»-ը, «Արմ Մարաթոն»-ը, TriClub Yerevan-ը, Երևանի բուսաբանական այգին: Միջոցառման բարեգործական գործընկերն է «Դասավանդի՛ր Հայաստան» հիմնադրամն իր կրթական աջակցության ծրագրով, որը նախատեսված է արցախցի երեխաների համար։
Վազքը կանցկացվի Երևանի ամենագեղեցիկ այգիներից մեկում՝ Երևանի բուսաբանական այգում։
Բացի տեղում վազքի տարբերակից, կլինի մրցավազքը վազելու և բարեգործական նվիրատվություն կատարելու այլընտրանքային տարբերակ աշխարհի ցանկացած կետից: Սա ներառում է Հայաստանի ցանկացած մարզ և նույնիսկ մեկ այլ կետ Երևանում: Հեռակա վազքը ավելի հասանելի և գրավիչ դարձնելու համար հեռակա մրցավազքի ժամանակացույցը կլինի ցանկացած ժամանակահատված նոյեմբերի 24-ից նոյեմբերի 30-ը: Հեռակա մասնակիցները կստանան անհատականացված առցանց վկայականներ «Դասավանդի՛ր Հայաստան»-ից և «Արմ Մարաթոն»-ից:
1կմ մանկական վազք մինչև 12 տարեկան երեխաների համար (մինչև 7 տարեկան երեխաներին պետք է ուղեկցի ծնողներից մեկը)
- 1կմ մանկական վազք մինչև 12 տարեկան երեխաների համար (մինչև 7 տարեկան երեխաներին պետք է ուղեկցի ծնողներից մեկը)
- 5կմ - 13 տարեկան և ավելի մեծ մասնակիցների համար
- 12 կմ՝ 16 տարեկան և ավելի մեծ մասնակիցներ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Run for Education-ն անցկացվում է Երևանի բուսաբանական այգում կամ հեռակա կարգով՝ աշխարհի ցանկացած կետից:
Մրցատարածություններ
- 1 կմ՝ երեխաներ՝ 3-12 տարեկան, 7 տարեկանից փոքր երեխաները պետք է վազեն ծնողի ուղեկցությամբ
- 5 կմ՝ 13 տարեկան և ավելի մեծ մասնակիցներ
Վազքի մասնակցության և տարիքային խմբերում ընդգրկվելու համար մասնակցի տարիքը որոշվում է 2023թ դեկտեմբերի 31-ի դրությամբ:
ԳՐԱՆՑՈՒՄ ԵՒ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՎՃԱՐ
Գրանցման արժեքները հետևյալն են՝
Մրցատարածություն | Գումար |
---|---|
Մանկական 1կմ | 3000 |
5կմ | 6000 |
Մեկնարկային փաթեթները ներառելու են մեկնարկային համար և մեդա առկա ձևաչափով մասնակիցների համարլ: Հաղթողները կստանան հատուկ մրցանակներ մեր գործընկերներից:
Տեղերը սահմանափակ են, գրանցումը բաց է մինչև չլրանա մասնակիցների առավելագույն քանակը։
ՉԵՂԱՐԿՈՒՄՆԵՐ
Մասնակցության վճարը վերադարձի ենթակա չէ:
ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ՓԱԹԵԹՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ
Մեկնարկային փաթեթները տրամադրվելու են 2023թ նոյեմբերի 26-ին 11:00 – ից, Երևանի բուսաբանական այգում, Հր. Աճառյան 1 հասցեում: Փաթեթները ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ:
ՄԵԿՆԱՐԿ, ԸՆԹԱՑՔ ԵՒ ԱՎԱՐՏ
Մեկնարկի օր՝ նոյեմբերի 26, 2023:
Մեկնարկի վայր՝ Երևանի բուսաբանական այգի, Աճառյան 1, Երևան, Հայաստան: Մեկնարկի և ավարտի կետերը համընկնում են։
Հեռակա վազորդները կարող ենք կազմակերպել իրենց վազքը նոյեմբերի 24-30, 2023 ցանկացած կետում:
ԿԱՅԱՆՆԵՐ
Ջրի / սննդի կետերը տեղակայված են միջոցառման մեկնարկային հատվածում: Կայաններում մասնակիցներին տրամադրվում են ջուր և քաղցրեղեն:
ԿԱՆՈՆՆԵՐ ԵՒ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ
ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ
ՆՈՅԵՄԲԵՐԻ 26, Միջոցառման օր
10:30 — Մեկնարկային հատվածի բացում
11:00 — Գրանցում
11:45 — Նախավարժանք
12:00 — Մանկական վազքի մեկնարկ
12:30 — 5կմ վազքի մեկնարկ
13:30 — Վազքի ավարտ
13:30 — Մրցանակաբաշխություն
ԿԱՐԵՎՈՐ: Մեկնարկային փաթեթի ստացման համար անհրաժեշտ է ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ: Անչափահաս մասնակիցները պետք է ներկայանան ծնողներից մեկի հետ, ով պետք է ստորագրի համապատասխան փաստաթուղթ:
ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ
Run for Education-ն աջակցելու է «Դասավանդի՛ր, Հայաստան» հիմնադրամին.
2023 թվականի սեպտեմբերի 19-ից ավելի քան 100,000 մարդ, այդ թվում՝ 30,000 երեխա, բռնի տեղահանվել են Արցախից՝ դիմակայելով նրանց առողջության և կրթության վրա ազդող դժվարություններին:
Ի պատասխան՝ «Դասավանդի՛ր Հայաստաը»՝ ելնելով արտակարգ իրավիճակների արձագանքման իրենց փորձից, կոալիցիա է կազմել՝ տեղահանված աշակերտներին համապարփակ աջակցություն ցուցաբերելու համար: Հաջորդ տարվա ընթացքում նրանք նպատակ ունեն հանրակրթական դպրոցները վերափոխել համայնքային կենտրոնների՝ առաջարկելով համակարգված ծառայություններ, ինչպիսիք են կրթությունը, սնուցումը, առողջապահությունը, բնակարանը և հոգեսոցիալական աջակցությունը, Հայաստանի կառավարության հետ համագործակցությամբ:
ԿԱՄԱՎՈՐՆԵՐ
«Արմ Մարաթոն» թիմը շնորհակալություն է հայտնում կամավորներին միանալու ցանկության համար: Եկեք դարձնենք այս միջոցառումն իրական խրախճանք մարզիկների, Երևանի բնակիչների և այցելուների համար:
Ցանկացած մեծ և փոքր սպորտային միջոցառում ունի կամավորների կարիք միջոցառման կայացման համար, կամավորների ներդրումն անգին է: Այս միջոցառումը բացառություն չէ, մենք վստահ ենք ներգրավել բազմաթիվ կամավորների Run for Education վազքի կայացման համար:
Եթե դուք ընկերասեր եք և պատասխանատու, եթե սիրում եք օգնել մարդկանց և աջակցում եք առողջ ապրելակերպին, ապա միացեք մեր կամավորների թիմին:
Հիմնվելով մեր նախորդ տարիների փորձի վրա, մեր բազում կամավորներ ապագայում միացել են մեր վազքերին՝ որպես վազորդներ: Եթե դուք արդեն հետաքրքրված եք սպորտով, բայց չեք կարող մասնակցել որևէ պատճառով, ապա կարող եք միանալ միջոցառմանը որպես կամավոր. Չէ՞ որ դուք ինքներդ գիտեք, թե որքան կարևոր են օգնությունը, մեկ բաժակ ջուրը կամ ավարտին ստացված մեդալը:
Յուրաքանչյուր կամավորի կտրամադրվի կամավորի սերտիֆիկատ և շապիկ:
Run for Education-ին որպես կամավոր դառնալու համար միացեք Ֆեյսբուքի մեր կամավորության համայնքին՝ https://www.facebook.com/groups/ArmMarathonVolunteers/
ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆԵՐ
Միջոցառման կազմակերպիչներն են «Արմ Մարաթոն» հիմնադրամը, «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը, TriClub Yerevan մարզական ակումբն ու Երևանի բուսաբանական այգին:
Մեր կազմակերպչական թիմը բաղկացած է պրոֆեսիոնալ սպորտային միջոցառումների կազմակերպիչներից, ովքեր նաև ցիկլիկ սպորտի և հատկապես վազքի ջատագովներ են: Մենք սիրում ենք վազել. Սա ըստ երևույթի մեր ամենակարևոր բնութագիրն է և մենք ուզում ենք, որ մեր երկրի և քաղաքի բնակիչները վարակվեն այս սիրով:
«Արմ Մարաթոն» հիմնադրամը ՀՀ-ում ամենախոշոր վազքային միջոցառումների կազմակերպիչն է, որը կազմակերպում է ամենամեծ միջազգային միջոցառումը՝ Երևանի մարաթոնը, ինչպես նաև Երևանի գարնանային վազքը, Արահետային վազքն ու մի շարք այլ միջոցառումներ Երևանում և մարզերում:
«Դասավանդի՛ր, Հայաստան»-ը 2013 թվականին հիմնադրված հասարակական ներազդեցության ուղղվածությամբ կազմակերպություն է, որի նպատակը Հայաստանի հանրակրթական համակարգի բարելավումն է, որպեսզի այն հավասարապես հասանելի դառնա Հայաստանի բոլոր երեխաների համար։ Կազմակերպությունը ձգտում է այս առաքելության իրականացմանը՝ հավաքագրելով և վերապատրաստելով համալսարանների շրջանավարտներին և մասնագետներին, ովքեր երկու տարով գործուղղվում են համայնք՝ դասավանդելու համայնքի դպրոցում։